
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հրապարակել է իր ամուսնության գրանցման վայրից լուսանկարներ՝ շնորհակալություն հայտնելով արտակարգ դրության ժամանակ Նոր Նորքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության բաժնում իրենց ամուսնությունը գրացելու համար։
«Շնորհակալ ենք նաև ամենքին, ում անունները չենք նշում՝ մեզ հոգով, սրտով ու բարեմաղթանքներով միանալու համար»,- գրել է օգտատերը։
Ֆեյսբուքի օգտատերը (Harut Yun-Yan) պատմել է, որ ինքն ու իր կինը ծանոթացել են 2018 թ. մայիսին՝ թավշյա հեղափոխության օրերին, ինչպես նա է նշում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ 2019 թվականին պսակադրվել են Կիևի հայկական եկեղեցում։




