ԿարևորՀասարակություն

Տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը բացառելու հանձնարարություն՝ պարետատան ղեկավարից

Փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ հերթական ցուցումով հանձնարարել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։

Ըստ Ավինյանի հանձնարարության՝ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:

Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2435447920092947

Կարդացեք նաև

Back to top button