Հասարակություն

«Մարտի 1»-ի գործով դատը հետաձգվել է դատավորի հիվանդության պատճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով Մարտի 1-ի գործով այսօր` մարտի 17-ին նշանակած հերթական նիստը չի կայացել։

Այսօրվա նիստում պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Կարդացեք նաև

Back to top button