
Օգտագործենք տանը մնալու այս հնարավորությունը հայկական ստարտափերն ուսումնասիրելու, ինչու չէ նաև նոր մտքեր գեներացնելու համար:
Մեր ժամանակների հերոսը հաղորդումն այս անգամ պատմում է Fimetech և Chessify ընկերություների հիմնադիր Գոռ Վարդանյանի մասին:
Fimetech ընկերությունը ստեղծվել է 2010 թվականին և զբաղվում է արհեստական բանականության ոլորտի ծրագրերի մշակմամբ, հիմնականում պատվերներ է ստանում ԱՄՆ-ից և Եվրոպական երկրներից:
Chessify ընկերությունն առանձնացել է Fimetech ընկերությունից 2017 թվականին, զբաղվում է շախմատային խնդիրներով, ստեղծել է բջջային հավելված, որի ակտիվ օգտատերերի թիվը հասնում է 35 հազարի:
«Պետք է լինել խնդիր լուծող, այլ ոչ թե խնդիր ստեղծող»,-ասում է Գոռ Վարդանյանը:




