Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 24-ին կմեկնի Ժնև՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումներ մի շարք գործընկերների հետ։