ԿարևորՀասարակություն

105-ամյա իտալահային ՀՀ քաղաքացիություն կշնորհվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է քաղաքացիություն շնորհել Հայաստանում գտնվող 105-ամյա իտալահային: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն: Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն: Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-նշել է վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2559660061021040

Տես նաև՝ Փառք քեզ Աստված, քրիստոնեա երկիր կերթանք. 105-ամյա Նուրհան պապիկի պատմությունը

Կարդացեք նաև

Back to top button