ԿարևորՔաղաքական

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին, քաղաքական երկխոսությանը, երկկողմ և բազմակողմ համագործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը հանդես են եկել մամուլի հայտարարությամբ։

Այցի շրջանակում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նախօրեին Սուրբ Աթոռի ներկայացուցչին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button