ԿարևորՀասարակություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 223, դեմ է քվեարկել 191-ը։ Ըստ ընթացակարգի, բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևով Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:

ՀՑԹԻ-ի ֆեյսբուքյան էջում ներկայացված է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Կարդացեք նաև

Back to top button