ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Վարչապետի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ներկայացրել է այդ հանդիպումը:

Վարչապետը կարևորել է պարբերական հանդիպումներն ու շփումները։

«Իհարկե, հանրությունը այդ հանդիպումներից և շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում,  այսօրվա քննարկումն էլ կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքներնը և տպավորությունները Ձեզ հետ կիսվելու առումով», — ասել է Փաշինյանը։

Բակո Սահակյանը նշել է, որ այդ հանդիպումները շատ օգտակար են։

«Տեղի են ունեցել մի շարք նշանավոր իրադարձություններ և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ», — նշել է Բակո Սահակյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/523172358478671/

Կարդացեք նաև

Back to top button