ԿարևորՀասարակություն

Կառավարությունը դռնփակ նիստում կքննարկի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, մինչև օրակարգային հարցերին անցնելը, անդրադարձել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակին:

Հիշեցնելով ՀՀ ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մասին, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը դատապարտում է ներխուժման գործողությունը և է մտահոգված է ստեղծված իրավիճակով

«Մեր գնահատմամբ՝ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու ու Սիրիայի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ օրակարգի սպառումից հետո դռնփակ նիստում կքննարկեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:

Կարդացեք նաև

Back to top button