ԿարևորՄտքերի խաչմերուկ

Եթե մերը զարգացնենք գլոբալիզացիայի գնացքում, գալու են մեզանից սովորեն

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը զարգացնելու համար պետք է զարգացնել թե՛ գիտությունը, թե՛ արտադրությունը, և թե՛ առևտուրը, դրանք փոխկապակցված են: Որպեսզի գիտությունը զարգանա՝ առևտուրն էլ է պետք, արտադրությունն էլ: Որպեսզի արտադրությունը զարգանա՝  գիտությունն ու առևտուրն էլ են հարկավոր: Ներդաշնակության մեջ է ամեն ինչ  գեղեցիկ:

Ինչը շատ է՝ արտահանվում է, ինչի պակասը կա՝ ներմուծվում է, սա էլ արտահանում-ներմուծում:

Հայաստանը երկիր է, որտեղ հնարավորինս շատ ավելացված արժեք է ստեղծվում: Եթե սարը կա՝ մեջը ոսկին, սա արդեն հարստություն է: Երբ որ քանդեն, հանեն, կստացվի փող ծախսեցին՝ արժեք ստեղծեցին, դարձավ ոսկի՝ էլի արժեք դարձավ: Ինչքան շատ է ստացվում այնքան լավ է: Այստեղ այլ հարց է առաջանում, երբ սարը կար, դրա վրա այլ արժեքներ կային ստեղծված:  Երբ քանդեցին այդ սարը, մի արժեքը ստեղծվեց, մյուսը՝ պակասեց: Ո՞րն էր կարևորը: 

ՀՀ իր պահվածքով տզրուկի է նման, որը կպնում է մարմնից ու արյունը քաշում: Եվ այս պետությունն իր կորզիչ ունակություններն օգտագործում է և իր տնտեսության և իր քաղաքացու նկատմամբ և սփյուռքի նկատմամբ: Սփյուռքը օգտագործվում է միայն կորզելու, այնտեղից մի բան բերելու համար: Իսկ ինչ ենք մենք տալիս սփյուռքին՝ ոչինչ: 

Եկեք փորձենք մենք վարել գլոբալիզացիայի շոգեքարշը, կամ գնացքի ուղղությունը մենք որոշենք. եթե մենք մերը զարգացնենք գլոբալիզացիայի գնացքում, գալու են մեզանից սովորեն:

Ընտանիքը ամենամեծ արժեքն է, թող գան ու սովորեն հայերից:

Կարդացեք նաև

Back to top button