
Քիմ Քարդաշյանը Հայաստանի ծաղիկներից օծանելիք կստեղծի։ Այդ մասին ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ասել է «Գաղափարների շուկա» լիագումար նիստում՝ խոսելով Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին:
«Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որը ծնվել է այստեղ: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- նշեց Քարդաշյանը: Այդ գաղափարը ծնվել է երեկ՝ Էջմիածին տանող ճանապարհին։
Պատասխանելով հարցին, թե ինչ է զգում, որ համաժողովն անցնում է հենց Հայաստանում, Քիմ Քարդաշյանն ասաց՝ «Հպարտություն»։
«Երեկ ես եւ իմ քույրը՝ Քորթնին, որը երբեք Հայաստան չէր եկել, կնքեցինք մեր երեխաներին։ Մեզ համար դա ամեն ինչ է»,- նշեց Քարդաշյանը։
Դահլիճում ներկաները ծափահարեցին, ինչին ի պատասխան մեդիաաստղը շնորհակալություն հայտնեց։
Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»։
Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու WCIT-2019 համաժողովին։




