
Երևանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանն իր ֆեյսբուքյան էջում այդ մասին ազդարարող լուսանկարներ է զետեղել:

Երևանի 12 վարչական շրջաններում կլինեն տարբեր միջոցառումներ: Քաղաքի տոնի համար կծախսվի մոտ 150 մլն դրամ:




