ԿարևորՀասարակություն

Մոբիլիզացիա՝ հանուն Ամուլսարի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 20-27-ը աշխարհում  բնապահպանական մոբիլիզացիայի շաբաթ է. նախատեսված են  5 հազարից ավելի միջոցառումներ, ակցիաներ՝ հանուն կլիմայական ճգնաժամի հաղթահարման և  այդ ուղղությամբ գործնական քայլերի։

Հայաստանն այսօր միացել է այդ շարժմանը:  Սեպտեմբերի  20-ը    բնապահպանական  մոբիլիզացիայի եւ արդարության օր են հռչակել Ամուլսարի պաշտպանները:  Այսօր լրանում է  նրանց՝  կառավարությանը տրված վերջնաժամկետը:

Բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տրվել է Մաշտոցի պուրակից, ավարտվելու երթով:

«Դասը՝ դաս, Ամուլսարն էլ՝ սար» այս ձևակերպմամբ էին այսօր  Ջերմուկի,  Գնդեվազի ու Կեչուտի դպրոցականները  վաղ առավոտից դասադուլի ու երթի մասնակցում:

Դասադուլի մասնակից աշակերտները գիտեն՝  այսօր բացակա են ստանալու, սակայն, կարծում են, որ մեկ օրով ոչինչ չի փոխվի:

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը խնդրեց երկուշաբթի վերադառնալ աշխատանքի ու դասի:  Ասաց՝ դեռ կսպասեն կառավարության  վերջնական որոշմանը, չեն բացառում, որ խաղաղ ու ինքնաբուխ ակցիաներ կկազմակերպեն:

Երևանում՝ Մաշտոցի պուրակում  հանրային քննարկում էին կազմակերպել Հայկական բնապահպանական շարժման անդամները:    Լևոն Գալստյանը հիշեցրեց, թե անցած տարիների ընթացքում տարբեր բնապահպանական շարժումներ ինչ արդյուքներ են գրանցել. Շիկահողի արգելոցի  ճանապարհ, Թռչկանի ջրվեժ, պայքարեցին, սակայն, արդյունքի չհասան  Թեղուտի դեպքում :

«Թեղուտ ի տխրահռչակ հանքավայրի պատմությունն է, որը սկսվել է 2003-2004թվականից, բայց հիմնական պայքարը 2008-ից էր: Մինչև այն պահը, երբ շահագործումը սկսվեց: Հաջորդը  մանիպուլիացիա են անում, թե ինչու են Ամուսլարի համար ակտիվ պայքարում: Մենք ունենք Թեղուտի օրինակը, երբ սկսվում է շահագործման փուլը, ըստ էության պայքարելը դառնում է անիմաստ»:

Այս պահին Ամուլսարի վերաբերյալ  լսում են գրեթե նույն հայտարարությունները, որոնք եղել են Թեղուտի շահագործման  ժամանակ՝ ամենամեծ ներդրումային ծրագիր, ժամանակակից տեխոնոլոգիաներով շահագործվող հանքավայր:

Նույն Մաշտոցի պուրակում, որտեղ հանրային քննարկումն էր, մի քանի տարի առաջ բնապահպանները պայքարում էին  այգու կանաչ տարածքների պահպանման համար: Այսօր նորից նույն վայրում են, բայց՝ Ամուլսարի հարցով:  

ՔՈ ներկայացնող Միքայել Նահապետյանը կարծում է, որ կառավարությունը  հակված  է թույլ տալ Ամուլսարի հանքավայրի շահագործումը:

«Այս գործողությունների վերջնարդյունքում մենք տեսնում ենք հնարավորություն, որ Ամուսլարում հանք  չշահագործվի: Կարծում եմ՝ կառավարությունը ճիշտ ժամանակին կհասկանա, թե ինչպիսի պոտենցիալ ունեն բնապահպանական շարժումները, և թե ինչու չի կարելի խաղ անել  այդպիսի շարժումների հետ»:

Բողոքի օրը  պատահական չէր ընտրվել. սեպտեմբերի 20-ից  27-ը համաշխարհային մոբիլիզացիայի շաբաթ  է եւ աշխարհում 5 հազարից ավելի միջոցառումներ, ակցիաներ, գործադուլներ են տեղի ունենում՝ հանուն կլիմայական ճգնաժամի հաղթահարման և այդ  ուղղությամբ գործնական քայլերի: Հայաստանի քաղաքացիները միացել ու պայքարում են  Ամուլսարի շահագործման  դեմ:

Վարչապետն ինքն էլ է խոստովանում ՝ հիացած չէ հանքարդյունաբերությունով, սակայն  այն դեմոնիզացիայի ենթարկելը երկրի շահերից չի բխում: Նիկոլ  Փաշինյանն իր  վերջին ասուլիսում նաև խոստացավ՝  Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու են ճշմարտության  բացահայտման  ճանապարհով:  

Կարդացեք նաև

Back to top button