
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 19-ին բռնկված հրդեհից հետո «Ձյունիկ» սառնարանային տնտեսության տարածքում վտանգավոր սնունդ է հայտնաբերվել ՝ սանիտարահամաճարակային վտանգի մեծ ռիսկով։ Վտանգը բարեբախտաբար կանխվել է։
Օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային տնտեսության տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, օգոստոսի 27-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով։ Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն սառնարանի տարածքում հանձնաժողովի կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը։ Ես զրուցում եմ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանի հետ, ումից էլ կփորձենք պարզել՝ ինչ են բացահայտել ուսումնասիրությունները և ինչ վտանգի մասին է խոսքը։
Ինչ պատկեր ունենք այս պահին «Ձյունիկ» սառնարանային տնտեսության այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել հրդեհը։ Հատկապես սառնախցերը որքանով են անվտանգ սննդամթերքի պահպանման առումով։




