
Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում՝
Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:
Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ 7 տոկոս:
Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:
Վաշտի հրամանատար –
96 հազար դրամ, 18 տոկոս:
Դասակի հրամանատար –
72 հազար դրամ, 18 տոկոս:
Ավագ ենթասպա –
38 հազար դրամ, 18 տոկոս:
Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:
«Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետեւ կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշետ եւ բազմահաստիք կառույց է, եւ վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը:
Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի եւ այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի»,-գրել է նա:




