
Hamatirutyun.am-ը սկսել է իր գործունեությունը Տավուշի մարզում: Սևան Ստարտափ Սամիթի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել էր Hamatirutyun.am ստարտափի հետ։ Մարզպետը ցանկություն էր հայտնել սամիթից անմիջապես հետո համագործակցել։

Հայկ Չոբանյանի հետ քննարկման արդյունքում որոշվեց համակարգը ներդնել Իջևան և Դիլիջան քաղաքներում: Ներդրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ հանդիպումներ են եղել Իջևանում և Դիլիջանում, որի արդյունքում Իջևան քաղաքում համակարգն արդեն իսկ ներդրվել է, իսկ Դիլիջանում այն կկիրառվի մի քանի կազմակերպչական հարցերի կարգավորումից հետո՝ առաջիկա շաբաթվա ընթացքում:
Տավուշն առաջին մարզն է, որտեղ հավելվածը պաշտոնապես կիրառվում է։ Միանալով hamatirutyun.am համակարգին՝ յուրաքանչյուր համատիրություն հնարավորություն կունենա մշտական կապի մեջ լինել համայնքի բնակիչների հետ, իսկ բնակիչները՝ քննարկել իրենց հուզող հարցերը և բարձրաձայնել առկա խնդիրները։ Համակարգը կնպաստի համատիրության աշխատանքի ավտոմատացմանն ու բարելավմանը:




