
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարոն Մարգարյանն էլ, մի երկաաար հեծանվուղի գծեց Երևանում, իհարկե տենց սիրուն ու եվրոպական չէր, ոնց որ Կողբացում բացվածը, բայց դե հիմա ուղի էր, որով տենց էլ նորմալ անցուդարձ չեղավ, ոչ թե որովհետև Տարոն Մարգարյանն էր գծել, այլ որովհետև հեծանվուղին ախր կոստյում չի, որ քաղաքը գեղեցկացնի, հեծանվուղին լրջագույն կոմունիկացիա ա, որը պետք ա խիստ համադրված լինի քաղաքի երթևեկության հետ ընդհանրապես: Դրա համար էդ հարցը փողոց-փողոց նորոգումով չի, որ պետք ա լուծվի, այլ երթևեկության հարցի ամբողջական փաթեթի մեջ»




