
Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ելույթում ներկայացնելով մինչեւ 2050թ. նպատակները, նշել էր՝
- ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել,
- կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով այս նպատակներին, ֆեյսբուքում գրառում է արել. «Առողջապահական ծառայությունների հասանելիության հարցը իհարկե շատ ավելի շուտ կլուծվի: Քայլ առ քայլ մոտակա հինգ տարիներին մենք կմոտենան այդ նշաձողին»:




