
Օգոստոսի 5-11-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում կանցկացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության 5-րդ տարելիցին։ Ցուցահանդեսի բացմանը ցանկացողները կարող են ստանալ նաև կատարված ցեղասպանության մասին պատմող «Հարյուր տարի անց» գիրքը։
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Սինջար ՀԿ-ն, աջակիցը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը:




