
Հովտաշեն համայնքի կեղտոտված արագիլների մասին լուսանկարների շարք է պատրաստել Ֆոտոլուրը:

Շուրջ երկու շաբաթ առաջ սոցիալական կայքերում տեղեկություններ տարածվեցին, որ Արարատի մազի Հովտաշեն համայնքի տարածում ապրող արագիլներն աղտոտված են ու չեն կարողանում թռչել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։

Տեսչության հայտարարության մեջ ասվում է, որ թռչունների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է:
Աղտոտման հիմնական աղբյուրի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։







