
Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է: ՖԻԴԵ–ն հրապարակել է օգոստոս ամսվա աշխարհի լավագույն 100 շախմատիստների դասակարգման աղյուսակը։
Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Լևոն Արոնյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հայաստանը ներկայացնող ևս 3 շախմատիստ է ներգրավվել ցուցակում. Գաբրիել Սարգսյանը 46-րդ, Հրանտ Մելքումյանը` 87-րդ, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդ հորիզոնականում են հայտնվել:




