
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը վաղ առավոտյան մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
Սակայն ԱՄՆ Հայ դատի արևմտյան հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը հույս է հայտնել,որ հույս ունեն 2020 թվականին Միացյալ Նահանգների օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն, իսկ Արցախին՝ 5 միլիոն: Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյան ասում է,որ այս հայտարությունը ավելի շատ կրում է կանխարգելիչ բնույթ:
ԱՄՆ
Հայ դատի հանձնախմբում հույս ունեն, որ 2020 թվականին Միացյալ Նահանգների օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն դոլար, իսկ Արցախին՝ 5 միլիոն, այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Արևմտյան
շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը:
Նա նկատում է,
որ ԱՄՆ նախագահի քաղաքականությունը
տարբերվում է նախորդներից. Թրամփը բոլոր
ուղղություններով
կրճատում
է տրամադրվող օգնությունների չափը և այստեղ Հայստանն և Արցախը
կապ չունեն: ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը շեշտում է, որ Հայաստանը, անկախությունից ի վեր, ԱՄՆ-ից ստացել է 2 մլրդ դոլարի չափով օգնություն:
Այդ գործում մեծ դերակատարում է ունեցել իրենց
կառույցը:

«Այս տարիների ընթացքում Արցախն էլ ԱՄՆ-ից աջակցություն է ստացել 45 մլն դոլարի չափով: Ի դեպ, Արցախը միակ երկիրն է, որը չճանաչված է և ԱՄՆ-ից ուղիղ աջակցություն է ստանում»,-ասաց Նորա Հովսեփյանը:
Այսօր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգություն է հայտնել ու հայտարություն տարածել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից: Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյան ասում է,որ այս հայտարությունը ավելի շատ կրում է կանխարգելիչ բնույթ: Ամեն տարի նման խոսակցություններ լինում են:
Լրագրողները այսօր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետուհուց հետաքրքրվեցին նաև որքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին նախատեսում է տրամադրել 100 մլն դոլար՝ Իրանի հետ սահմանին ծրագիր իրականացնելու համար:
«Որոշ տեղեկություններ ճիշտ չեն, այդ 100 մլն դոլարի հետ կապված: Ֆեյք նյուզ է: Իհարկե, ֆինանսավորում լինելու է, սակայն ոչ այդ չափով: Այդ գումարը նախատեսված է Ադրբեջանի և Իրանի սահմանին ծրագիր իրականացնելու համար: ԱՄՆ-ն Ադրբեջանը դիտարկում է կարևոր գործընկեր Իրանի դեմ»:




