
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղը դարձել է զբոսաշրջային կենտրոն:
Մոտ օրերս Կալավանում կբացվի հանրային սնննդի առաջին կետը՝ անտառային խոհանոցը։ Այստեղ հնարավոր կլինի համտեսել անտառի բարիքներից պատրաստված ավելի քան հարյուր ուտեստ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Իսկ սեպտեմբերի սկզբին կբացվի գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոնը: Կենտրոնում կգործի թանգարան, գրադարան, հանդիպումների դահլիճ, ընդունարան, սրճարան, բուժկետ, ինչպես նաև կից տարածքում կտեղադրվեն 200 մարդու համար նախատեսված վրաններ:
Այժմ Կալավանը տարեկան ընդունում է մոտ 2 հազար զբոսաշրջիկի։ 2020-ին այս թիվը ակնկալում են հասցնել 10 հազարի։
Տես նաեւ՝
Ասֆալտը դրախտ չի տանում. Կալավանում իրենք են կերտում իրենց ապագան




