
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքում տղա է ծնվել։ Տղայի անունը Ռոբերտ են դրել` ի պատիվ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքի էջում հրապարակել է փոքրիկ Ռոբերտի նկարը՝ մաղթելով անհոգ մանկություն ու երջանկություն:





