
«Մի փոքր գինի լցրեք․ հոկտեմբերին վերադառնում եմ Երևան, որ խոսեմ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ժամանակ», — այս մասին Instagram-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար, համաշխարհային ճանաչում ունեցող, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT-2019) մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին, իսկ հայազգի մասնագետը Հայաստան է հրավիրվել՝ այդ միջոցառման քննարկումներից մեկը վարելու։
Նույն միջոցառմանը մասնակցելու են նաև ՏՏ գերհսկաների՝ Facebook, Google, Amazon ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։




