
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն ու հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է` մեր հակառակորդի պարտությունը և մեր հաղթանակը։ Մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, պատմության, սերունդների` մեր ուսերին դրած ուսադիրները։ Կեցցենք մենք, որ փառքով ենք կրել ու կրելու այդ ուսադիրները»,–իր ելութում ասել է վարչապետը։
Նա Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին մաղթել է, որ հասնեն գեներալական ուսադիրներ կրելուն ու այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, այլ յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական։




