Հասարակություն

Չեմ պատկերացնում, որ ՄԻԵԴ-ի կարծիքը չբավարարի որևէ մեկին. Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր անդրադարձել է ՍԴ դատարանի կողմից Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելու հարցին: Նա ասել է, որ ՄԻԵԴ-ին դիմելը նոր ընթացակարգ է.

«Եվրոպական դատարանի առաջ խնդիր չի դրվում՝ արդյոք ինչ-որ մեկին պետք է կալանավորել կամ Սահմանադրության տեսանկյունից անձն անձեռնմխելի է, թե ոչ: Խնդիրն այն է, որ ՄԻԵԴ-ը մեկնաբանի Եվրոպական կոնվենցիայի դրույթները, որոնք պետք է կիրառվեն այդ գործում: ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք ակտը խորհրդատվական բնույթ է կրելու, չի պարտադրվելու ՍԴ-ին, սակայն այն շատ հեղինակավոր կարծիք է: Ես չեմ պատկերացնում, որ ՄԻԵԴ-ի կարծիքն այդ հարցի շուրջ չբավարարի որևիցե մեկին՝ լինի ՍԴ կամ իշխանական այլ ճյուղերը»:

Հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել էր աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, կասեցնելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button