ԿարևորՏնտեսական

Կոռուպցիայի դեմ պայքարում կոմպրոմիս չի լինի

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա խոսել հեղափոխությունից մեկ տարի անց կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների մասին․

«Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պիտի անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարագային դրույթներ, որոնք առաջիկայում կներկայանցենք որպես ամբողջական ռազմակավարություն, թե ինչպիսին ենք պատկերացնում ՀՀ տնտեսական կառուցվածքը»։

Փաշինյանն այս փուլում կարեւոր քայլ  է համարում Հարկային օրենսգրքի փոփոխությունները եւ, ասել է, որ տնտեսական քաղաքականության մեջ այդ փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ են դիտում՝ միկրոմակարդակ՝ միկրոբիզնեսի նկատմամաբ վարվող քաղաքկանությունը, միջին բիզնեսի համար վարվող քաղաքականությունն ու մակրոքաղաքականությունը՝ խոշոր բիզնեսի համար։

Վարչապետը կարեւորել է միկրոբիզնեսի ձեւակերպումը՝ նշելով որ 2021 թվականից մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցող ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից։

Նա նշել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով լավ հնարավորություն են տրվել տնայնագործական գինիների եւ թրմօղիների արտադրությամբ զբաղվողներին, որովհետեւ այժմ նրանք շրջանառության հարկի դաշտում աշխատելու հնարավորություն ունեն․

«Մենք ՀՀ քաղաքացիների համար այս քաղաքականությամբ բացում ենք որոշակի տնտեսական գործունություն վարելու հնարավորություն՝ օրինական, եւ տնտեսական այն համակարգը, որը ուղղակիորեն կապված էր կոռուպցիոն համակարգի հետ, երբ տարբեր շարժառիթներով ՀՀ քաղաքացիներին ներքաշում էին ապօրինի գործունեության մեջ, մենք այդ ձեւերին վերջ ենք տալու, այստեղ կոմպրոմիս չի լինելու»։

Անդրադառնալով Իջեւանում ապօրինի ծառահատումների կանխարգելման հետ կապված վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի մասին՝ վարչապետն ասել է, որ չի հասկանում տրամաբանությունը, երբ ասում են՝ ապօրինի ծառահատումից ստացած գումարն իրենց ապրուստի փողն է, որովհետեւ, ինչպես նա է նշել, գողություն անողի գողացածն էլ իր ապրուստինն է, ՃՈ ծառայողի վերցրած հազար դրամն էլ՝ իր․

«Մենք այսպիսի կոմպրոսմիների չենք գնալու, որովհետեւ կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան։ Եթե կատարեության չենք հասել, մենք հետեւողական աշխատելու ենք այս ուղղությամբ»։

Կարդացեք նաև

Back to top button