
Բարձրագույն դատական խորհրդում Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը կշարունակվի հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին՝ տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդից։
Բարձրագույն դատական խորհրդում հուլիսի 18-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, տեղի է ունեցել Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես է եկել որպես դատարան:

Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ ընտրվել է նախորդ տարվա նոյեմբերի 8-ին, երդվել 9 ամիս անց՝ հուլիսի 11-ին, ինչն էլ միանշանակ չընդունվելով դատական համակարգում, հարցեր է առաջացրել:




