ԿարևորՀասարակություն

Սրտի խփոցը՝ բանկում

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Նարինե Բադալյանը խուլ ու համր է: Իր սեփական սրտի ձայնը Նարինեն երբեք չի լսել, իսկ Նարինեի ձայնը՝ հարազատները: Փոխարենը՝ հարազատները հնարավորություն ունեն լսել Նարինե սրտի խոսքերը:

Էջմիածնի Մաչանենց տանը «Սրտեր»-ի թանգարան կա՝ ամեն մեկը կարող է գալ ու այստեղ թողնել իր սրտի հնչյունները:

Գաղափարը Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի մոտ է առաջացել՝ սերունդների միջև կապն ավելի ամուր պահելու համար.

«Բոլորիս սրտի ձայները կենդանի են, կենդանի են անգամ խուլ ու համր մարդկանց սրտի ձայները, դրանք լսելի են, ու ես որոշեցի ստեղծել թանգարան, որտեղ կարող են ապրել սիրելիների ձայները»,-ասում է Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը:

Թանգարանի հավաքածուն դեռ այդքան էլ մեծ չէ, բայց ծրագիր կա ապագայում ծանրակշիռ ու սրտաձայն մեծ թանգարան ունենալ:

Կարդացեք նաև

Back to top button