Հասարակություն

«Սարերից դեպի գյուղեր»` հայ-վրացական զբոսաշրջային նոր նախաձեռնություն

Հայաստան-Վրաստան համագործակցությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ձեռնամուխ է եղել «Սարերից դեպի գյուղեր» զբոսաշրջային գրավիչ նոր տուրի ստեղծման աշխատանքներին՝ պետություն-մասնավոր հատված-դոնոր կազմակերպություն համագործակցության ձևաչափով։

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ ի նպաստ կայուն զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում։

Հետագիծը ձգվում է Արագածից մինչև Կազբեկ լեռ՝ ներգրավելով հարակից գյուղական համայքները, նաև առաջարկելով տվյալ բնակակվայրին բնորոշ բացառիկ փորձառություններ։ Պրոֆեսիոնալ և սիրողական մակարդակի քայլարշավորդերի  պահանջներին համապատասխան 12 օր տևողությամբ այս նոր տուրը միտված է զարգացնելու Արագածի և Կազբեկի հարակից գյուղական համայքները և ներգրավելու տեղի բնակչությանը զբոսաշրջային ոլորտի ակտիվ գործունեության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button