
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը։ Հովիվյանը կարիերան սկսել է Քութայիսի «Լոկոմոտիվում», 1958-ին տեղափոխվել Երևանի «Սպարտակ»:
Հանդես է եկել նաև Երևանի «Արարատ», Վանաձորի «Լոռի», Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ ակումբներում: «Արարատի» կազմում մասնակցել է 298 հանդիպման, դարձել է 62 գոլի հեղինակ:
Երկար տարիներ զբաղվել է մարզչական աշխատանքով:




