

Երկու տարի առաջ այս նույն շրջանում Հայաստանում կրկին քննարկվում էր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը:
Քննարկումներն ընթանում էին երեք 4-երի ձևաչափով. 4-ական անդամներով ներկայացված էին իշխանությունը, ընդդիմությունը և քաղհասրակությունը: Այսօր նորից օրակարգում ընտրական բարեփոխումներն են: Քննարկումները, սակայն, ընթանում են 2 առանձին ձևաչափերով:
Կառավարությունն ու քաղհասրակությունը աշխատում են մի խմբում, քաղաքական ուժերը՝ մեկ այլ խմբում: Այսօր արդեն ընտրական թեմայով խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչները առաջին հանդիպումն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի մասնագետների հետ:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ընտրական բարփոխումների մշակման նպատակով վարչապետին կից ստեղծված հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնեսյանը Վենետիկի հանձնաժողովի՝ այսօր մեկնարկած նիստում ներկայացրել են ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը:
Դանիել Իրոնիիսյանը «Ռադիոլուր»-ին Վենետիկից փոխանցեց, որ հանձնաժողովի փորձագետներին ներկայացվել են փոփոխությունների հայեցակարգային մոտեցումները:
« Վենետիկ հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստանի ԸՕ օրենսգրքի նախապատրաստման փուլըհ և կարճ ելույթներ ունեցան ադարադատության նախարարը, խորհրդարանի փոխխոսնակը և ես»:
Իոնիսյանն ասում է, որ փորձագետներին առայժմ տեքստ չի ներկայացվել , նիստում մանրամասն չի քննարկվել, թե ինչ փոփոխություններ են լինելու: Առանցքում եղել են հայեցակարգային մոտեցումները: Պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե արդյոք հայկական պատվիրակության անդամները նույն մոտեցումներով են ներկայացել կամ որքանով են համընկել ԱԺ փոխնախագահի և արդարադատության նախարարի մոտեցումները, Իոնիսյանը նախընտրում է չխախտել կոռեկտության սահմանները:
«Այս փուլում այդ հարցին եկեք չպատասխանեմ»:
Ծրագրում կառավարությունը նշել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նախատեսում է առավելագույնը մեկ տարվա ընթացքում, իսկ ընտրություններին պետք է նախորդի օրենսդրության բարեփոխումը: Վենետիկի հանձնաժողովը սովորաբար չի ողջունում, երբ ընտրական օրենսդրությունը փոփոխվում է ընտրությունների նախորդող շրջանում: Կարո՞ղ է այս նախապայմանը առանցքային լինել հանձնաժողովի դիրքորոշման մեջ՝ հարցում եմ Իոնիսյանին:
«Սովորաբար հանձնաժողովը նախապայմաններ չի դնում, խորհուրդ է տալիս, ասում է, թե որն է լավ պրակտիկան: Այո, հանձնաժողովն ասում է, որ ընտրություննհերին նախորդող մեկ տարվա ընթացքում օրենսդրության փոփոխությունները ցանկալի չեն, բայց մենք ունեցել ենք դեպքեր, երբ այդ պայմանը խախտվել է: 2016-ի հոկտեմբերին օրենսդրությունը փոխվել է, 2017-ի ապրիլին ընտրություններ են կազմակերպվել: Դե պարզ է, որ 2 շաբաթ առաջ օրենսգիքրը չի փոխվի, բայց 1 տարուց պակաս ժամանկ կլինի պատրաստվելու համար»:
Արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակմամբ, փաստորեն, զբաղվելու է միանգամից երկու հանձանժողով՝ մեկը կառավարությունում, մյուսը՝ Ազգային ժողովում:
Գործադիրում վարչապետին կից ձևավորված հանձնաժողովում ընդգրկված են կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները, խորհրդարանական հանձնաժողովում միայն քաղաքական ուժեր են՝ 3ական ներկայացուցիչ 4 խմբակցությունից: Ի դեպ, երկու հանձնաժողովները ձևավորվեցին նույն օրը: Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ գործադիրն ու օրենսդիրը միավորվել չկարողացան:
Թե տեխնիկական առումով ինչպես է համատեղվելու աշխատանքը, գործադիրում այսպես են պատկերացնում. իրենք կմշակեն նախագիծը ու այն կդնեն խորհրդարանականների քննարկման սեղանին: Քաղաքական ուժերն իրենց առաջարկներով կմասնակցեն նախագծի լրամշակմանը:
Ի դեպ , խորհրդարանական հանձնաժողովը առաջին նիստն արդեն հրավիրել է, միայն տեխնիկական հարցեր են քննարկվել :
Վահրամ Բաղդասրայանն ասում է՝ իրենց առաջարկների փաթեթն արդեն մշակվում է: ՀՀԿ-ին վերաբերող հիմնական հարցը մեկն է՝ պատրաստ է արդյո՞ք հրաժարվել ռեյտինգայինից: Բաղդասարայանի խոսքով՝ կառչած չեն այդ ընտրակարգից, եթե համոզիչ փաստարկներ ներկայացվեն, կքննարկեն:
Արտահերթ ընտրությունների ժամկետները ոչ գործադիրում, և ոչ էլ օրեսնդիրում առայժմ չեն հստակեցնում: Բայց մեկ ճշգրտում անում են. այն ժամկետը, որը մամուլը վերջին շրջանում շրաջանառում է որպես հավանական, խոսքը սեպտեմբերի մասին է, իրաստեսական չէ:




