
Անչափահաս, 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- ասել է Խաչատրյանը։
Նշենք, որ հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հ.Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել էին որոնողական աշխատանքներ։ Ոստիկանության որոնողական աշխատանքներին միացել էին նաև կամավորներ, փրկարարներ, քաղաքացիներ։




