
Այսօր՝ հունիսի 18-ին, մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում է Հունիսի 19-ին ժամը 11-ին Աժ արտահերթ նիստ գումարելու և Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդությանը հավանություն տալու նախագիծը։




