

Նախօրեին գործարկվեց Հայաստանը շրջանցող TANAP գազատարը: Տրանսանատոլիական գազամուղի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է թուրքական Էսքիշեհիր նահանգում, դրանով նախատեսվում է ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա:
Ինչ ազդեցություն կունենա այս նախագծի իրացումը Հայաստանի, ղարաբաղյան խնդրի վրա և ինչու Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցել գազատարի բացմանը:
«Ռադիոլուր»-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Կենտրոնական Եվրոպայի համալսարանի հրավիրված հետազոտող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ:
Հատված «Ռադիոլուրի» հիմնական թողարկումից:




