

Ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում: Հակամարտությունը վերածվում է ռուս-ամերիկյան բախմա՞ն, թե՞ սկսվում է 3-րդ համաշխարհային պատերազմը: Նման հարցադրումներ են երեկվանից բարձրացնում քաղաքագիտական, փորձագիտական շրջանակները՝ վերլուծելով սիրիական հակամարտության զարգացումների նոր փուլը:
Արեւմտյան եւ տեղական շատ արեւելագետներ կարծում են, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի և նրա արտաքին հովանավորների դեմ ներկայում գործադրվում է ահռելի ուժի սպառնալիք։ Ընդ որում, հնարավոր բոլոր հարթություններում՝ քաղաքական, մանևրային, հռետորաբանական, հոգեբանական մակարդակներում և այլն:
Եվ, ըստ էության, չեն երեւում սակարկության այն ուղղությունները, որոնք կարող են խնդիրը տեղափոխել դիվանագիտական-բանակցային հարթություն՝ հիմքեր ստեղծելով խաղաղ կարգավորման:




