ԿարևորՔաղաքական

Հայաստանը եւ Հունաստանը նույն սպառնալիքների առջեւ են կանգնած. Պանայոտիս Կամենոս

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի եթերից

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրերին դիմավորելու արարողությունից հետո, տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, ապա՝ կայացել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների արդյունքները պաշտպանության նախարարներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Երկու երկրների պաշտպանության նախարարներն, ըստ էության, նախ շեշտադրեցին այն բարձր մակարդակի հարաբերությունները որ կան մեր երկրների միջեւ, / նաեւ՝ քաղաքական հարաբերությունների մասին է խոսքը/: Պաշտպանության ոլորտում էլ երկկողմ հարաբերությունների մակարդակը բավականին բարձր գնահատեցին նախարարները՝ շեշտադրելով, որ ամեն տարի ռազմական փոխգործակցության ծրագիրն ընդլայնվում է եւ լավ իրականացվում մեծ արդյունավետությամբ: Պաշտպանության նախարարները շեշտեցին, որ այդ ամենը հնարավորություն են տալիս ամրապնդելու այն փայլուն ավանդույթները, որ գոյություն ունեն մեր երկրների միջեւ փոխգործակցության առումով:

Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները վստահեցրին, որ ծավալուն եւ անկեղծ խոսակցություն են ունեցել ընդհանուր շահ ներկայացնող հարցերի շուրջ: Այս մասին շեշտելով, ի դեպ, բավականին հետաքրքիր դիտարկում առանձնացրեց Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը:

Նախարարները խոսել են նաեւ ԼՂ-ի խնդրի մասին: Վիգեն Սարգսյանն ասաց, որ վերահասատատել է Հայաստանի մոտեցումն այս հարցում:  Հունաստանի Պ նախարարն էլ ԼՂ-ի թեմային անդրադարձավ՝ բավականին ուշագրավ դիտարկմամբ՝ լսենք այն՝ կրկին համընթաց թարգմանությամբ:

Նախարարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անցուդարձերին, քննարկել երկու երկրների հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրները: Այս մասով, առանձնացնենք Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կատարած շեշտադրումը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից երկու հույն զինվորների կալանավորմանը բավականին կոշտ էր արձագանքել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը  Պանայոտիս Կամենոսին: Այսօր այս, ինչպես նաեւ Էրդողանի հայտնի հայտարարությունների վերաբերյալ հարց ուղղվեց նրան:

Նա շեշտեց, որ Մեծ օսմանյան կայսրություն ստեղծելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը Թուրքիային հեռու հրեցին՝ Եվրոպայից ու միջազգային հանրությունից, ապա շեշտեց, որ կշարունակեն ջանքեր ներդնել՝ Թուրքիային բացատրելու, որ իրենք խաղաղություն են ցանկանում: «Բայց մենք պետք է հիշեցնենք Թուրքիային, որ պատմության շատ պահերին, հատկապես այն հատվածում, երբ մտքում ունեցել են մեծ թուրքական կայսրություն ունենալու ցանկություն՝ տանուլ են տվել»:

Նախարարները շեշտեցին, որ երկկողմ համագործակցությունը ունի նաեւ ռազմատեխնիկական բաղադրիչ, որը զարգացման եւ փոխշահավետ նախագծերի իրականացման մեծ հեռանկար ունի: Այդ աոռւմով ակնկալվում է, որ նոր խթան կլինի Երեւանում բացված «Արմհայթեք-2018» ցուցահանդեսը:

Կարդացեք նաև

Back to top button