Ռուսաստանի Կեմերովո քաղաքում, որտեղ մարտի 25-ին Ձմեռային բալենի կենտրոնում հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, առավոտյան բողոքի ակցիա է սկսվել:

Մարդիկ հավաքվել են շրջանային կառավարության դիմաց և պահանջում են պաշտոնյաների հրաժարականներ, ինչպես նաև նշել զոհերի հստակ թիվը, քանի որ չեն հավատում պաշտոնապես ներկայացված 65 թվին:

Նախօրեին Կեմերովո է մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նշել է, որ միջադեպը hանցավոր անփութության եւ թափթփվածության հետեւանք է:





