

Կառավարությունը որդեգրել է էլեկտրոնային առողջապահության ինստիտուտի ներդրման քաղաքականություն: Գործընթացը սկսված է, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն անհանգստացած են:
Նրանք այսօր քննարկում էին՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների մասին: Դրանք ընդհանուր են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Բարեփոխումներ առողջապահության ոլորտում, որոնք բժիշկների անհանգստությունն են առաջացրել: Կառավարությունն սկսել է ներդնել էլեկտրոնային առողջապահության ինստիտուտը, մեկ անգամ էլ արդեն հետաձգեց դեղատոմսով դեղեր դուրս գրելու նախագիծը: Գործընթացը, սակայն, ավարտված չէ, ուստի ավարտված չեն նաև ոլորտի ներկայացուցիչների անհանգստությունները:
Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի փոխանցմամբ.
Իսկ ծրագիրը սովորելուց առաջ նախ պետք է բժշկական հիմնարկները համակարգիչներ ու ինտերնետ ունենան: Խնդիրն արդիական է հատկապես մարզերում: Այն կենտրոններում էլ, որտեղ ինտերնետ կա, համակարգիչներն են քիչ, ինչպես օրինակ, Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Ղեկավար Գրիգոր Նազինյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ անհրաժեշտ 23 համակարգչից ունեն 4 -5-ը միայն: Դրանք էլ իրենց աշխատանքային «տերերն» ունեն:
Տվյալների մուտքագրումն իրականացնում են երկու համակարգչով: Տասը ընտանեկան բժիշկ կենտրոնում այս գործով է զբաղված: Մեր զրուցակցից խնդրեցինք անցման այս փուլում ներկայացնել և դրական, և բացասական կողմերը:
Քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունները կինտեգրվեն էլեկտրոնային առողջապահական համակարգին: Հանձնարարականը վերջերս անձամբ վարչապետը տվեց:
Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը ոլորտում գնաճի կհանգեցնի՝ կարծում է «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ ստոմատոլոգ Քնարիկ Բարսեղյանը:
Պետությունը մասնակի կամ ամբողջական կսուբսիդավորի էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու վճարները. Երևանում 100 մլն ՀՀ դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոսով, Երևանի քաղաքի 100 մլն ՀՀ դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոսով, սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկաներին և գյուղական ամբուլատորիաներին`100 տոկոսով:




