Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին պարտվել է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում կրկին պարտվել է։ Այս անգամ հայ գրոսմայստերը զիջել է Կարյակինին։

Կարուանա-Կրամնիկ, Դինգ-Գրիշչուկ, Սո-Մամեդյարով պարտիաներն ավարտվել են հաշտությամբ, հայտնում է Chess.am-ը:

Մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակը մնում է անփոփոխ․ Գրիշչուկըը 6․5 միավորով երրորդ տեղում է, նրան 6 միավորով նախորդում է Մամեդյարովը,իսկ Կարուանան 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը։

Արոնյանը 3.5 միավորով վերջին տեղում է:

Մարտի 24-ին կայանալիք 12-րդ խաղափուլի մրցակիցներն են Գրիշչուկ-Արոնյան, Կարյակին-Կարուանա, Կրամնիկ-Սո, Մամեդյարով-Դինգ զույգերը:

Կարդացեք նաև

Back to top button