

Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագիրն, ընդհանրապես, շատ քիչ արձագանք է գտնում հասարակական շրջանակներում:
Թերեւս այս բացը լրացնելու առիթներից մեկն, ըստ էության դարձավ, նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ երեկվա հանդիպումը, որի ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձավ նաեւ բանակի զարգացման 7-ամյա ծրագրին:
Ի շարս մի շարք հարցերի, Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ բանակում կոռուպցիայի մասին, դա համարելով դավաճանությանը հավասար հանցագործություն, չարիք՝ պետության եւ բանակի համար: Նախագահը շեշտեց, որ զինված ուժերում կարգապահությունն ամրապնդելու անհրաժեշտություն է տեսնում, քանի որ բանակում միջադեպերի եւ դրանց հետեւանքով կորուստների մեծ մասը կանոնների խախտման արդյունք են:
Այդ ուղղությամբ աշխատանքների գերազանց արդյունքը նախագահը համարեց «զրո զոհ» ցուցանիշը: Սերժ Սարգսյանը կարեւորեց բոլորի աշխատանքը: Արդյո՞ք կա՞ն եւ գործո՞ւմ են անհրաժեշտ մեխանիզմները, որոնցով կատարված բարեփոխումներն ու ներդրված ծրագրերը մինչեւ վերջ հասանելի են դառնում բանակում:
Այս հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է նաեւ ոլորտի փորձագետների հետ:




