Քաղաքական

Հայտնի է ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրության քվեարկության օրը

Խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 21-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում այս մասին հայտնել է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությունը կանցկացվի ժամը 10:30-11:30-ը»,- նշել է Մելիքյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Խորհրդարանը ՍԴ նոր նախագահին կընտրի փակ, գաղտնի քվեարկությամբ:

Կարդացեք նաև

Back to top button