Միջազգային

SpaceX-ը տիեզերք է արձակել Tesla մեքենայով Falcon Heavy հրթիռը

Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափից արձակել է աշխարհի ամենահզոր Falcon Heavy հրթիռը, գրում է BBC-ն:

Հրթիռի բարեհաջող արձակմամբ ԱՄՆ-ի համար ավիատիեզերական ոլորտում նոր փուլ է սկսվում: Աշխարհի ամենահզոր հրթիռի միջոցով հնարավոր կլինի բեռներ տեղափոխել տիեզերք:

Falcon Heavy-ի արձակմանը հետևել է մոտ կես միլիոն մարդ:

Հրթիռը կրել է Իլոն Մասկի Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը պետք է մինչև Մարս հասնի:

Կարդացեք նաև

Back to top button