Մշակույթ

Հեքիաթից՝ իրականություն. ինչ են երազում աբելյանցիները

Մարտ ամսից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկան թատրում սկսվել են հիմնավերանորոգման աշխատանքները. թատրոնը ստեղծման օրվանից վերանորգվել է մասնակի:

Աբելյանցիները լիահույս են, որ նոր թատերաշրջանը մեկնարկը կտրվի արդեն վերանորոգված, բոլորվին նոր թատրոնի շենքում:  Իսկ մինչ վերանորգումը Ռադիոլուրը այցելել է աբելյանցիներին:

Հանդիսատեսը փետրվարի 6- ին հնարավորություն  կունենա դիտելու վերաբեմադրված «Լինում է, չի լինում» ներկայացումը, որտեղ միաձուլվել են  մեծն լոռեցի Հովհաննես Թումանյանի հինգ հեքիաթները։ Ներկայացման ռեժիսորը Արամ Մխիթարյանն է:

Մինչ բեմում ու փորձասենյակներում փորձ է, որոշեցինք  դերասանուհի, ռեժիսորի օգնական  Սոնա Մաթևոսյանի հետ շրջել թատրոնում՝ ծանոթանալ շենքային պայմաններին։ Սոնան ցույց է տալիս բեմահարթակի այն վայրը, որտեղ   անցած տարի անձրև էր տեղացել հենց ներկայացման ժամանակ։ Տանիքը դեռ այդ ժամանակ վերանորոգված չէր. Տանիքը վերանորոգվեց  Տաշիր ընկերություն կողմից:

Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1931 թվականին ու դրանից հետո մասնակի է վերանորոգվել է։ Սակայն այս տարեվերջին աբելյանցիներն այլևս չեն զգա  շենքային պայմանների անհարմարությությունները։ Հուսով են, քանի որ մարտ ամսից թատրոնում սկսվել են հիմնանորոգման աշխատանքները: Թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյան

Չնայած շենքային ոչ բարենպաստ պայմաններին՝ աբելյանցիները գրանցել են մոտ հինգ հազար  հանդիսատեսի աճ: Ագնեսան ասում  է, որ վերանորոգումից  հետո ավելի շատ հանդիսատես կունենան:

Ի դեպ,   վերանորոգման աշխատանքները չեն խանգարելու թատրոնի բնականոն ու աշխույժ ընթացքին։ Ագնեսա Շահնազարյանը տեղեկացրեց, որ  հյուրախաղերով հանդես են գալու թե Լոռում, թե տարածաշրջանից դուրս: Ու մինչ կհեռանանք Վանաձորի թատրոնից՝  վայելում ենք «Հրադադար» բեմադրության վերջին փորձը։ Այն նվիրված  է  Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին։ Ներկայացման ռեժիսորը Ռազմիկ Խոսրոևն է:

Հրադադարը վանաձորցիների դատին կհանձնվի հունվարի 26 ին։

Կարդացեք նաև

Back to top button