
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Սերբիային:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հաղթական միավորներ են վաստակել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտություն է կրել չորրորդ խաղատախտակի առջև:
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից




