

Տրանսպորտի, կապի ու ՏՏ, ինչպես նաև տարածքային կառավարման ու զարգացման նախարարները մեկ ամսում համայնքների ղեկավարների հետ կգույքագրեն ճանապարհային պատահարների ժամանակ ճանապարհային նշանների պատճառված վնասի դեպքերը, փոխհատուցման շրջանակներում միջոցներ կձեռնարկեն դրանց վերականգնելու ուղղությամբ: Հանձնարարականը Հայաստանի վարչապետինն է: Կարեն Կարապետյանը խնդրին անդրադարձել է այսօր՝ կառավարության նիստում:
«Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով բազամթիվ դեպքերում վնասվում են ճանապարհային նշանները, լուսացույցները: Օրենքով չնայած ամրագրված է, սակայն, գործնականում նշված տարրերի փոխհատուցումները չեն հավաքագրվում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է նշված դեպքերի ոչ խիստ հսկողությամբ: Ոստիկանության պետը խիստ հսկողություն կսահմանի ճանապարհային պատահարների դեպքում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքի վնանսերը ներառելու համար»:




