
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել շվեյցարացի Ժակ Դյուբոշեին, ամերիկացի Յոախիմ Ֆրանկին և բրիտանացի Ռիչարդ Հենդերսոնին լուծույթում բարձր մոլեկուլային կենսամոլեկուլների կառուցվածքը պարզելու համար կրիոէլեկտրական մանրադիտակի տեխնոլոգիայի մշակման համար:
Մանրադիտակը հնարավորություն է տալիս ուսումնասիրել օբյեկտները դրանց արագ սառեցումից հետո, ինչի շնորհիվ՝ պահպանվում է մոլեկուլների բնական ձևը: Այս մասին ասվում է Նոբելյան կոմիտեի կայքում:
1990 թ. Ռիչարդ Հենդերսոնին հաջողվել է մանրադիտակը կիրառել ատոմային մակարդակում սպիտակուցի 3D-պատկեր ստեղծելու համար: Յոախիմ Ֆրանկն ավելի մանրամասնորեն է մշակել այդ տեխնոլոգիան՝ 1975-1986 թթ. աշխատել է աոմների պատկերն ավելի հստակ դարձնելու ուղղությամբ:
Ժակ Դյուբոշեն կարողացել է ջուր օգտագոծել էլեկտրոնային մանրադիտության մեջ: Նա արագորեն սառեցրել է ջուրը կենսաբանական նմուշի շուրջը՝ մոլեկուլներին հնարավորություն տալով պահպանել իրենց բնական ձևը:




