Տնտեսական

Թերլցման ռիսկեր` Հայաստանի խոշոր ջրամբարներում


Հայաստանի խոշոր ջրամբարներում թերլցման ռիսկեր կան: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, վերջին շրջանում դրանով պայմանավորված էլ առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր:

Հանրապետության մակերևութային, մասնավորապես ջրամբարները սնող ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարում իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականի՝  Կարեն Կարապետյանը հանձնարարեց Բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:

Կարդացեք նաև

Back to top button